Ցտեսությու~ն…

Ո՞վ կմտածեր, թե այսքան արագ կանցնի երեք տարի:

Երեք տարի. սկզբում ասեցի «Ու~ֆ… մինչև ավարտեմ կծերանամ», իսկ հիմա պարզապես զարմանում եմ:

Մեր կրթահամլիրը փոխեց իմ կյանքը: Հիշում եմ առաջին օրս, կարծես երեկ լիներ: Հիշում եմ, երբ բարձրանում էինք սարը, ու երեխաները մոտեցան իմ մոտ, որպեսզի մենակ չլինեմ: Հիշում եմ վերադարձին Էլիզայի մայրիկն անընդհատ ասում էր «Էլ ջան, մի հատ Բիթլզ երգի լսեն քեզ երեխեքը»: Հիշում եմ` երկրորդ օրը հուզված քայլում էի դեպի դպրոց: Վախենում էի, թե առաջին օրվա նման չեն խոսա հետս: Հիշում եմ, անընդհատ հիշում եմ:

Երբեք չեմ մոռանա առաջին անգամ բեմ բարձրանալս: Երևի լոլիկը իմ երեսի մոտ խամրած կերևար. այնքա~ն հուզված էի: Հիշում եմ` դիզայնի դասերին խզբզում էի ու մի կողմ էր շպրտում նկարածներս: Հիշում եմ իմ «խզբզածը» ցուցասրահում մնացած ցուցահանդեսի նկարների կողքին:

Մեր դպրոցում այքան բան եմ սովորել, խոսքս սովորական դասերի մասին չի: Մարդկային վերաբերմունք, հարգանք, համբերություն, խոսքի տերը լինել: Ամենակարևորը, որ ես սովորեցի ինչպես սուսիկ-փուսիկ կարելի է ներքին բակից ցոգոլ ցրել:

Բոլորս այնքան տարված ենք քննություններով ու համալսարաններով, որ մոռանում ենք վայելել մեր վերջին դպրոցական օրերը: Ես վստահ եմ, որ այս դպրոցում լիովին կատարելագործել եմ իմ անելիքները, որպեսզի առաջ գնամ: Ես պարտաստ եմ: Մենք դեռ կհանդիպենք, առայժմ, ցտեսություն:

1545662_10205616203940627_6279125223425396567_n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s