Գևորգ Չաուշի մահը

Գալով Տարոն` Գեւորգ Չաուշը հայդուկային շարժման ղեկավարությունը վերցնում է իր ձեռքը եւ այն պահում մինչեւ իր ողբերգական մահը: Գեւորգ Չաուշի հայդուկապետությունը նշանակում էր նրա դավանած մարտավարության` հայդուկային մանր կռիվների շարունակություն: Իսկ Գեւորգ Չաուշին եւ նրա հայդուկ ընկերներին իշխանությունները կռիվներ մղելու առիթներ ստեղծում էին: Սասունի ապստամբությունից հետո երկրամասի հայաբնակ գյուղերը շատ ծանր կացության մեջ էին: Ավերված բնակավայրերը չէին վերականգնվում: Հայկական գյուղերում նորանոր զորանոցներ էին կառուցվում: Ժողովրդի հանդեպ հալածանքը հասել էր անասելի չափերի: Առանձնապես դաժանությամբ էին տեղի ունենում ֆիդայիների ոթրնման աշխատանքները: Սակայն հատկապես հայդուկների պատճառով ժողովրդին հալածելու փաստը Գեւորգին ստիպում է ավելի զուսպ լինել եւ գործել խիստ գաղտնի: Այժմ խնդիր է տրվում ժողովրդին կազմակերպել, բարձրացնել նրա բարոյական ոգին, միաժամանակ սարսափ տարածել դավաճանների, քրդերի եւ իշխանության ներկայացուցիչների մոտ:

1905թ. ազատագրական շարժումը ղեկավարելու գործում Գեւորգ Չաուշին օգնելու համար Տարոն է գալիս Ռուբենը (Տեր-Մինասյան): Մոտ մեկուկես տարի Ռուբենն ու Գեւորգը Տարոնում կազմակերպում են ժողովրդին, փորձելով զերծ մնալ զինված ընդհարումներից, իհարկե, եթե այդպիսիք հակառակորդի պարտադրանքով անխուսափելի չէին դառնում: Թուրքական իշխանություններն էլ իրենց հերթին շարունակում էին որոնումները եւ փորձում էին օր առաջ ձերբակալել Գեւորգին եւ Ռուբենին, որովհետեւ նրանց գործունեությունը ապագա նոր ապստամբության տեղիք էր տալու: 1907 թ. մայիսին, երբ Ռուբենն ու Գեւորգը պատրաստվում էին անցնել Կովկաս, տեղի ունեցավ մի զինված ընդհարում, որը ճակատագրական ավարտ ունեցավ: Երբ հայդուկները գտնվում էին Մշո դաշտի Սուլուխ գյուղում, մատնիչների օգնությամբ տեղեկացված զորքը անմիջապես շրջապատում է այն: Մայիսի 27-ի առավոտյան սկսված եւ միչեւ ուշ գիշեր տեւած այս մարտում Գեւորգը զոհվում է: Սպանվում է նաեւ թուրքական զորքերի հրամանատար Քյոսե Բինբաշին, ըստ ականատեսների վկայության` Ռուբենի գնդակից: Քանի որ Քյոսե բինբաշին փաշա էր, հետայդու Ռուբենին թուրքերը եւ քրդերը տալսի են «փաշա» պատվանունը:

Սասունի երկրորդ ապստամբությունից հետո Սուլուխի կռիվը հայդուկային ամենախոշոր կռիվն էր: Կռվող 17 հայդուկներից եւ մոտ 60 գյուղացիներից  զոհվում են 3 հայդուկ եւ 18 գյուղացի, եւս 23 հոգիսպանվում են հասարակ ժողովրդից: Առավել մեծ էին թուրքերի կորուստները, սպանվել էին մեկ փաշա, երկու հարյուրապետ, 5 պաշտոնյա, 1 ոստիկան եւ մոտ 120 զինվոր:

Սուլուխի կռվի հաջորդ օրը Մուշում իշխանության ներկայացուցիչները զինվորական մեծ պատիվներով եւ 50 երաժիշտներից բաղկացած նվագախմբով հողին են հանձնում Քյոսե Բինբաշուն: Քյոսե Բինբաշու թաղումից երկու օր անց Մշո Կողաթաղ թաղամասի հայկական գերեզմանատանը տեղի է ունենում Գեւորգի թաղումը: Ի նշան մեծանուն հերոսի հանդեպ ունեցած հարգանքի, իշխանությունները ապահովում են նույն նվագախմբի մասնակցությունը Գեւորգի թաղման արարողությանը:

Գեւորգ Չաուշի սպանությունից հետո հայդուկային շարժումը մոտեցավ իր մայրամուտին: Մայիսի 27-ից հետո տեղի ունեցան եւս մի քանի ֆիդայական կռիվներ, իսկ 1908թ. Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո հայդուկային շարժումն ընդհանրապես վերացավ:

Գեւորգի սպանությունից հետո մղված կռիվներից հիշարժան է Սպաղանաց Մակարի ղեկավարությամբ մղված Փեթարի կռիվը: Թուրքերը փորձում էին այս գյուղոում ձերբակալել Գեւորգ Չաուշի կնոջը` Եղսոյին եւ մանկահասակ որդուն` Վարդգեսին: Կռվում թեեւ սպանվում է Մակարը, նրա հետ նաեւ՝ Շենիկցի Մանուկը եւ Փեթարցի Պետիկը, այնուամենայնիվ հնարավոր է լինում փրկել Գեւորգի պատիվը: Եղսոյին եւ Վարդգեսին կարողանում են տեղափոխել այլ բնակավայր:

serob

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s