Աբովյան նախագծի ամփոփում

Ինձ շատ ավելի դուր եկավ Աբովյան նախագծով զբաղվել քան մյուսներով.  երևի նրանից է, որ փոքր ժամանակ արտասահմանում ավելի շատ են մեծարել նրան, կամ էլ՝ ընկեր Սոֆյան բարձր գնահատական նշանակեց ինձ: Ինչ էլ լինի պատճառը, ընթացքը շատ հետաքրքիր ու հաճելի էր:

Մոտ  երկու ամիս առաջ ընկեր Սոֆյան մեզ ուղղարկել էր մի հսկայական փաթեթ լի Աբովյանի մասին: Ամեն օր քիչ-քիչ կարդում էի, բայց, սկզբում, չգիտես ինչի դասարանում ուղեղս կախում էր ու մոռանում էի: Այնպիսի տպավորություն էր իբր թե՝ դասը չէի սովորել: Ամեն անգամ՝ նույն ռեժիմով: Դասը սովորել, դասին չպատասխանել, սովերել, չպատասխանել:

Ապա այցելեցինք Աբոյանի տուն-թանգարանը: Մենք մի քանի անգամ գնացինք այնտեղ, բայց կոնկրետ ես՝ մի անգամ: Այնքա՜ն հետաքրքիր էր անցնում այնտեղ: Մարդիկ ճիշտ են ասում՝ երբ տեսնում ես, ավելի լավ է տպավորվում ու ավելի լավ ես հիշում:

10985268_638737309606325_5371992938922434752_n

Ամենասպասվելիք օրն եկավ: Ես վերջապես համարձակություն ցույց տվեցի ու գտնվեցի ամենաակտիվը: Ամբողջ դասաժամին ես ու դասընկերուհիս՝ Աստղիկը կարդացինք Աբովյանի մասին: Մտածում էի՝ ինչու՞ էի այդքան վախենում, հո վատ կարդալուց անունը գետնին չէի՞ գցելու: Դասի ավարտին ես հասցրեցի զգալ այնպես, ինչպես՝ Աբովյանագետներն կցգային` հանճառ: Ես հաղթահարեցի իմ անիմաստ ու անտեղի վախը:

(Նկարում շատ պարզ երևում է իմ հպարտ հայացքը)

P1010010

Աբովյանի տուն-թանգարանի աշխատակիցների հետ հանդիպում էր տեղի ունենալու, ու մեր բոլոր սովորածներով բաց դաս եինք կազմակերպելու: Էլ չէի հուզվում, ես վստահ էի, որ ամեն ինչ լավ էր լինելու, ու հանդիպումը լինելու էր այսպես ասած՝ թույն: Եվ ճիշտ էի: Երբ իմ հերթն էր խոսալու, ինձ թվում էր, թե՝ ձայնս դողում է, ու մարդավարի խոսալը մոռանում էի: Փաստորեն, միայն ես էի այդպես մտածում, քանի որ, երբ խոսքս ավարտվեց ընկեր Սոֆյան անմիջապես եկավ մոտս ու ասեց « Ապրե՛ս, Ան ջան», ու այդ պահին իմ ինքնագնահատականը էլ չասեմ մինչև ուր հասավ:

img_1905_0

Այսպիսով ամփոփեցինք Աբովյան նախագիծը: Հույսով եմ, որ Չարենցի նախագիծը նույն ձևով կանցնի, բայց դժվար… Ես այդքան էլ չեմ սիրում նրան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s