Թումանյան նախագծի ամփոփում

Այս շաբաթ նախագծերով լի էր: Աբովյան, Տերյան, Թումանյան և շուտով ավելանալու է Չարենց նախագիծը: Բայց, քանի որ այդքան էլ անխիղճ չենք, որոշեցինք ամփոփել Թումանյան նախագիծը, որպեսզի հասցնենք մնացածն էլ վերջացնենք:

Անցած հինգշաբթի օրը Թումանյանի թանգարանում ելույթ ունեցան Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցչական երգչախումբն ու երաժշտական լաբորատորիան: Չնայած՝ ես ընդամենը հանդիսատես էի, ելույթն ինձ քաջալերեց ավելի զբաղվեմ նախագծով ու դասարանային աշխատանքով չավարտեմ: Ամենասկզբում իմ բլոգում տեղադրեցի պոեմի մասին, թե ի՞նչ է պոեմը իրենից ներկայացնում: Մի խոսքով՝ մանր քայլերով սկսեցի աշխատել: Դա եղավ իմ աշխատանքի հիմքը: Հաջորդ առաջադրանքը քառյակների վերլուծումն էր: Անկեղծ ասած, ես այդքան էլ չէի ուզում կատարեի, որի պատճառով ստացա 1 գնահատական: Հիանալի էր շատ: Պատկերացրեցի մատյանում բարձր գնահատականներիս կողքին մի հատ անիմաստ 1 ու տանը բլոգումս արագ-արագ տեղադրեցի մի քանի քառյակներ՝ այն հույսով, որ տիկին Սոֆյան 1-ը կփոխի գոնե 6:

Վերջին օրերին մեզ տրված էր առաջադրանքներ «Անուշ» պոեմի վերաբերյալ, և ես որոշեցի վերլուծել պոեմը: Թեթևակի գիտեի պոեմի մասին, բայց ամբողջովին չէի կարդացել: Դասարանում մի քանի անգամ քննարկեցինք պոեմը ու բավականին վերհիշեցինք իրադարձությունները: Վերլուծելուց հետո վերջապես զգացի թեթևություն: Մտածում էի՝ էլի առաջադրանքներ են հանձնարարելու, ու արդեն Թումանյանին տեսնելու էինք մեր երազներում, բայց դրան չհասանք ու ահա ամփոփեցինք:
Ես Թումանյան այդքան էլ չեմ սիրում: Մարդիկ փոքր ժամանակ նրա ստեղծագործությունները կարդացել են ու իրանց մանկությունը նրա գրածներով են վայելել, բայց ճիշտ ասած ինձ դուր չի եկել: Բոլորը զարմանում էին՝ ինչպես կարելի է Թումանյան չսիրել: Ես չեմ ասում՝ վատ գրող է, ընդամենը իմը չի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s