Բացահայտչի ու դերբայական դարձվածքի կետադրում

   Սեղանի գլխին՝ փառավոր բազմոցի մեջ, նստել էր ամրոցի տիրուհին՝ Տաճատուհին՝ Վահան Մամիկոնյանի կինը, նրա կողքին՝ Սահակ Պարթևը՝ Ներսես Մեծի որդին: Սահակից ներքև՝ երրորդ աթոռին, նստած էր երիտասարդ իշխանը՝ Սամվելը, կողքին՝ Արբակը՝ Սամվելի դայակը: Հյուրերի թվում էր նաև Մուշեղ իշխանը՝ Վասակ Մամիկոնյանի որդին:

   Իբրև մարդ՝ ես հայրենիքի համար արեցի այն, ինչ կարող էի, որպես մայր՝ մնում եմ որդուս հետ: Գարիբալդին միշտ մեր՝ զինվորներիս կողքին էր: Նա օժտված էր հրաշալի հատկություններով՝ քաջությամբ, անձնազոհությամբ, ազնվությամբ: Սմբատը՝ որպես անտառոտ երկրի զավակ, շատ լավ գիտեր, որ արջը շշմում է հանկարծակի բարձր ձայնից: Իմ պաշտոնի գաղտնիքը ես միայն հայտնել եմ Շահյանին՝ իբրև շատ մտերիմ և հավատարիմ ընկերոջ:

   Իբրև սրբազան մասունքներ՝ մագաղաթյա մատյանները պահվում են Երևանի Մատենադարանում:

   Իբրև կին՝ նա ազնվական էր՝ այս բառի խոր իմաստով, որպես իշխանուհի՝փառատենչ ու մեծամիտ:

   Ամրոցի առջև՝ գետի մյուս ափին, երևում էին քաղաքի ավերակները՝ որպես հին փառքի նշան:

   Ստեղծելով երկինքն ու երկիրը, բույսերին ու կենդանիներին՝ Աստված վերցրեց մի քիչ հող և կերտեց առաջին մարդուն՝ Ադամին: Աղբյուրի մոտ նստած, ականջը նրա բյուրեղյա նվագին՝ Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s