«Անուշ» պոեմի վերլուծություն

  «Անուշ» պոեմը կարդալով՝ կարող ենք ամբողջովին պատկերացում կազմել ժամանակի բարքերի և սովորույթների մասին: Անուշն իր ժամակաշրջանի համեմատ բավականին համարձակ աղջիկ էր, նա համարձակվում էր հանդիպել Սարոյի հետ, խոսել, զրուցել նրա հետ, իսկ այնուհետև  վերադառնում էր տուն և խաբում էր մորը:

   «Անուշ» պոեմի հիմքում ընկած է սիրո գաղափարը, որը ցավոք պսակվում է ողբերգությամբ: Նա անմեղ ու անկեղծ սիրով սիրում էր Սարոյին և ուզում էր լիներ նրա կողքին: Անուշի մեջ խտացված է գեղջուկ աղջկա մի կերպար, ով հանուն սիրո պատրաստ է նույնիսկ իր կյանքից հրաժարվել, նա չի տեսնում իր կյանքի շարունակությունը առանց Սարոյի :Երբ հասկանում է, որ միակ ճանապարհը փախուստն է սիրած տղայի հետ միանալու, նա` անտեսելով սովորույթը, դիմում է այդ քայլին: Սարոն `Անուշի սիրեցյալը նույնպես անմոռաց սիրում է նրան ու սիրուց բորբոքված`մոռանալով սովորության ուժը, հարսանիքի ժամանակ ընկերոջ հետ կոխ բռնվելով ու տապալելով գետնին, նա ինքն արդեն հենց այդ պահից կերտեց իր տխուր ապագան: Փախցնելով Անուշին, նա կարծում էր, թե վերջապես հասան իրենց նպատակին ու երջանիկ կլինեն, սակայն, ավաղ նա զոհվեց իր ընկերոջ ձեռքից ու դարձավ անմեղ սիրո զոհ:

Մոսին ` ِԱնուշի եղբայրն ու այս բոլոր դժբախտությունների պատճառը, ով չկարողանալով ներել ընկերոջը, սպանեց նրան ու դժբախտացրեց իր հարազատ քրոջը: Նրա համար ավելի կարևոր էր շրջապատի կարծիքը, քան իր հարազատների երջանկությունը: Նրանց ողբերգական վախճանով փրկեց իր պատիվը:

Այս պոեմով Թումանյանը ուզեցել է ասել թէ ինչ մեծ զգացմունք է սերը, որ հարկ եղած դեպքում հանուն սիրո կարելի գնալ նույնիսկ զոհաբերության, բայց ես համաձայն չեմ: Մտածում եմ, նախ՝ Մոսին գործ չուներ Անուշի ընկերոջ հետ, հատկապես, որ Սարոն Անուշի ուրախության պատճառն էր: Երկրորդ՝ Անուշը պետք էր ավելի ինքնահաստատված լիներ, որպեսզի իր ուրախության հուսերը Սարոյից կախված չլիներ:

Ես այդքան էլ տարբերություն չեմ տեսնում Անուշի ու ներկայիս աղջիկների մեջ: Մեծամասնությունը կարծում են, որ պետք է կախված լինեն տղամարդուց, բայց դա այդքան էլ ճիշտ չի: Մարդու ուրախությունը պետք է բխի հենց իրենից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s