Հարցաշար

1. Խ.Աբովյանի նախնիները որտեղի՞ց են գաղթել և որտե՞ղ են հաստատվել:

Աբովյանի նախնիները գաղթել էին Լազիստանից և հաստատվել էին Քանաքեռում:
2. Տարբեր աբովյանագետներ տարբեր տեսակետներ ունեն Խ.Աբովյանի ծննդյան թվականի շուրջ, ըստ հավանականության ո՞րն է ճիշտ թվականը:

Ճիշտ թվականը 1804-1805ն է, նա նշել էր այս թվականները իր գերմանացի ընկերոջն ուղղված նամակում:
3. Քանաքեռ բնակավայրի մասին առաջին հիշատակությունը որտե՞ղ է գրված և ո՞ր թվին:

Հաղարծնի վանքի սուրբ Գրիգոր եկեղեցու 1206թ. արձանագրության մեջ է առաջին հիշատակությունը, որտեղ նշվում է, որ իշխան Սմբատի որդի Խալթը գնում է Քանաքեռ գյուղում Սկանդարանց հողը և նվիրաբերում Հաղարծնի վանքին՝ իր հոգու փրկության համար:

4. Ինչպիսի՞ հիշատակումներ գիտեք Քանաքեռ գյուղի անվան ծագման մասին և դրանցից ո՞ր ավանդությունն է մեզ հայտնում Խ.Աբովյանը:

Կան մի քանի ավանդույթներ անվան ծագման վերաբերյալ: Դրանցից մեկը պատմում է, որ այնտեղ ապրել է Քանան անունով թագավոր, ում քրոջը կոչել են Քանանի քույր, այստեղից էլ գալիս է «Քանաքեռ» կոչումը: Մի այլ ավանդույթ պատմում է, որ Քամը՝ Նոյի որդին, ջրհեղեղից հետո այնտեղ է բնակվել: Ըստ Աբովյանի՝ «Քա, նա, քեռն…»  արտահայտությունից է ծագել: Մի կին ընկերուհուն ասեց. «Քա, նա քեռն ողբա զկորուստ», քանի որ նա տեսավ մի մարդ, ում քույրն էր մահացել ու ողբում էր: Կնոջ ասած «Քա, նա, քեռ» բառերով որոշեցին գյուղն անվանել:
5. Խ.Աբովյանը որտե՞ղ և ո՞րթվականին ստացավ իր նախնական կրթությունը:

1814թ-ին  Էջմիածնում վանական դպրոցում է ստացել նախնական կրթությունը:
6. Քանի՞ տարի է սովորել Խ. ԱբովյանըՆերսիսյան դպրոցում:

1824թ-ի դեկտեմբերից մինչև 1826թ-ի փետրվար: 
7. Ներսես Աշտարակեցին ինչպե՞ս անվանակոչեց Խաչատուր Աբովյանին: Որտե՞ղ է դա նա հիշատակում:

Անտոն Մուղնեցուն գրած նամակում Ն. Աշտարակեցին նրան անվանում է աշակերտների պարագլուխ:
8. Ովքե՞ր էին Խ.Աբովյանի պատանեկության ընկերները:

Նրա ընկերներն էին Առաքել Արարատյանը, Հովհաննես Շերմազանյանը, Ստեփանոս Նազարյանցը:
9. Ո՞ր թվականին և ու՞մ հետ Խ.Աբովյանն առաջին անգամ բարձրացավ Արարատի գագաթը:

 1829թ-ի սեպտեմբերի 27-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած արշավախումբը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ առաջինը հաղթահարեց Արարատի գագաթը:

10. Նկարագրեք Արարատի վերելքը, նաև անհաջող փորձերը:

1829թ-ի  սեպտեմբերի 12-ին փորձնական բարձրանում են Դորպատի համալսարանի բժշկական բաժնի ուսանող Կարլ Շիմանի, ակոռեցի որսորդ Սահակի և ուրիշ ուղեկցորդների հետ: Սեպտեմբերի 18-ին կրկին փորձում են, սակայն եղանակի պատճառով վերադառնում են:
11. Արարատի վերելքը ինչպիսի՞ արձագանք ունեցավ հոգևորականության շրջանում:
12. Ո՞ր թվականին է գրվել «Պարապ վախտի խաղալիքը» և ե՞րբ է տպագրվել:

Գրվել է 1838-1841թթ-ին, տպագրվել է 1864թ-ին:
13. Ի՞նչ բաժիններից է կազմված «Պարապ վախտի խաղալիքը» ժողովածուն: Թվարկեք ժողովածուի առակներից:

Ժողովածուն բաղկացած է «Հառաջաբանից»,  12 «Ասացվածք»-ից, 21 «Առասպելք»-ից,  5 «Ասացվածք»-ից: Առակներից են «Էս գրքի ճամփի խրատը», «Հացակեր փոշը», «Լոռըցիք», «Երկաթակեր մուկը», «Ծառերն ու կացինը» և այլն:
14. Համաշխարհային և հայ գրականության մեծերը ինչպե՞ս են արտահայտվել Աբովյանի մասին:

15. Ինչու՞ Լուսավորչի ծնողները որոշեցին Խաչատուրին մանուկ հասակից տանել վանական դպրոց:

Նրա ծնողները՝ լինելով աստվածապաշտ, ուխտել են նվիրաբերել Աբողյանին Էջմիածնի վանքին:

16. Իչպե՞ս է կոչել Խ.Աբովյանը իր հիմնած թանգարանը և ի՞նչ էր ցուցադրվում այնտեղ:

1846թ-ին Աբովյանի ղեկավարած Երևանի նահանգական դպրոցում ձևավորվել է մի կաբինետ՝ գավառի հնություններն ու պատմաճարտարապետական հուշարձանները պահպանելու նպատակով: Կաբինետում տեղադրվել և պահվել են նաև Արևելյան Հայաստանի ապարատեսակներ, օգտակար հանածոներ, բուսական ու կենդանական նմուշներ: Աբովյանը ևս իր բազմաթիվ շրջագայություններից բերել էր հայրենի բնաշխարհի հանքային ապարներ: Եվ այս ամենով հանդերձ ստեղծվում է Արևլյան Հայաստանում առաջին հայրենագիտական կաբինետ-թանգարանը, որը ղեկավարում էր Խաչատուր Աբովյանը:
17. Հայտնի է, որ Խ.Աբովյանը Երևանում աշխատելու տարիներին բացել է մասնավոր պանսիոն: Թիֆլիսի նահանգական դպրոցում աշխատելու տարիներին բացե՞լ է մասնավոր պանսիոն:

Աբովյանը Թբիլիսիի գավառական ուսումնարանում աշխատելու հետ մեկտեղ մտածել էր մանկավարժական գործունեության մի ուրիշ օջախ էլ ստեղծելու մասին, որտեղ նա իրեն ավելի անկաշկանդ զգար իր գաղափարները կենսագործելու: Այդ օջախը, որտեղ Աբովյանը աշխատում էր գավառական ուսումնարանին զուգընթաց, դարձավ նրա հայտնի մասնավոր պանսիոնը:
18.Քանի՞ օտար լեզվի է տիրապետել Խ.Աբովյանը:
19.Ո՞ր թվականին, որտե՞ղ և ու՞մ նախաձեռնությամբ է տպագրվել «Վերք Հայաստանի» պատմավեպը:

Աբովյանի Թիֆլիսի աշակերտներից  մեկի՝ Գևորգ Աքիմյանի շնորհիվ պատմավեպը լույս է տեսել 1858թ-ին, Թիֆլիսում: 
20.Ավ.Իսահակյանը նշում է, որ հայ գրականությունը կանգնած է չորս անկյունաքարերի վրա: Ո՞ր անկյունաքարերը նկատի ուներ մեծ վարպետը:

21.Հայտնի գիտնականներից ու՞մ հետ է ճանապարհորդել Խ.Աբովյանը Հայաստանի տարածքում:
22.Ե՞րբ և ու՞մ հետ տեղի ունեցավ Խ.Աբովյանի երկրորդ վերելքը դեպի Արարատ:
23.Ինչու՞ էր Խ.Աբովյանը որոշ փաստաթղթերում իրազգանունը գրում «Անտոնյան»:
24.Ո՞րն է եղել Խ.Աբովյանի առաջին թարգմանությունը:
25.Ինչու՞ է Աբովյանը իր զավակներին կնքել երկու՝ հայկական և եվրոպական անուններով:
26. Աբովյան փողոցը ո՞ր թվականին է վերանվանվել Աբովյան և նախկինում ինչպե՞ս է կոչվել փողոցը:

Երևանի գեներալ-նահանգապետ Աստաֆևի անվամբ փողոցը վերանվաննել է 1920թ-ին:

27.Ո՞ր դարում և ու՞մ կողմից է հիմնադրվել Էջմիածնի վանական դպրոցը:
28.Ո՞ր թվականին, որտե՞ղ և ու՞մ կողմից է հիմնադրվել Ներսիսյան դպրոցը:
29.Համալսարանական գիտելիքներից բացի, Աբովյանը Դորպատում ի՞նչ արհեստներ սովորեց:
30.Ո՞վ է «Խաչատուր Աբովյան» օպերայի հեղինակը և ո՞ր թվականին ու որտե՞ղ է առաջին անգամ բեմադրվել:

«Խաչատուր Աբովյան» օպերան գրել է Գևորգ Արմենյանը: Առաջին անգամ բեմադրվել է Ալ. Սպենդարյանի անվան օպերային թատրոնում 1960թ-ին:
31. Ո՞ր թվականին է գրվել «Վերք Հայաստանի» պատմավեպը:

Գրվել է 1841թ-ին:

32. Ո՞վ է «Վերք Հայաստանի» վեպի հերոս Աղասին, իրական պատմական անձնավորություն, թե՞ հեղինակի երևակայության արդյունք:

Աղասին եղել է Աբովյանի ազգականներից մեկը, Ապովի թոռներից: Նա ժողովրդի զավակ էր, նրա բոլոր բարեմասնությունների մարմնացումը: Նրան սիրում էին, որովհետև հնազանդ որդի էր, բոլոր ազգերի ազնիվ մարդկանց համար: Անշահախնդիր օգնություն, նվիրվածություն, բարություն, խիզախություն, հայրենասիրություն՝ ահա այն հատկանիշները, որոնք զարդարում էին այդ հերոսին: Աղասին վեպի ամբողջ հյուսվածքում երևում էր իբրև քաջ ու հայրենասեր, ընկերասեր անձնավորություն:
33.Ո՞ր պատերազմի նկարագիրն է տրված «Վերք Հայաստանի» պատմավեպում(նշել նաև պատերազմի թվականը):
34. Խ.Աբովյանը ո՞ր թվականներին է սովորել Դորպատում:

Աբովյանը 1830-1836թթ. սովորել է Դորպատի համալսարանում: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s