Ես կարողանում եմ…

Այսպես արագ անցավ մեր առաջին կիսամյակը, ու հիմա մտածում եմ՝ արդյո՞ք այս տարվա արած աշխատանքներս բավականին էին, թե՞ պասիվ էի:

10922255_611283739018349_811606305_n

   Հիշում եմ ցուցահանդեսի էինք եղել, կոչվում էր «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև», որտեղ նաև ցուցադրվել էին մեր սիրելի ընկեր Արմանի ու ընկեր Հերիքնազի աշխատանքները:

10441340_741741382563781_1962290079912656376_n

Թատրոնի խումբը հիմնականում աշխատում էր «Մաքրություն, տանջանք ու հասունություն» մնջախաղի վրա: Սա ներյայացնում էր Արշիլ Գորկու ցավալի կյանքը: 

Մի քիչ ծիծաղելի էր սկզբում, քանի որ մեր ներկայացման շորերը սպիտակ էին, ու մինչ խաղալը վառպետության դաս էր անցկացնում թատրոնի և խաղարկային ֆիլմի երիտասարդ ռեժիսոր Ամալյա Սարգսյանը, ու մենք մեզ գժերի նման էինք զգում:

  Վարպետության դասի ու ներկայացման ֆոտոշարքն այստեղ կարող եք նայել:

IMG_6240

Մեր անգլերենի ուսուցչուհին՝ ընկեր Իրինան մեզ հանձնարարել էր գրել շարադրություն մեր ամենասիրած վայրի մասին, որը լինելու էր մի մեծ նախագիծ: Ես գրեցի մանկական երկաթուղու մասին: Այստեղ կարող եք դա կարդալ:

vhzx8lymk-o

Սեբաստացու օրերին երաժշտական լաբորատորիան պատրաստվում էր մեր դպրոցի տանիքում ելույթ ունենալ: Տեսարանը տանիքից այնքան գեղեցիկ էր, անմորանալի: Անգլերենով մեկնաբանել եմ ելույթի մասին, այստեղ կարդացեք:

IMG_8045

Շուտով իմ ծնունդն էր: Ես չէի ուզում նշեի ու դրա համար նվերներ չէի սպասում իմ ընկերներից: Բայց իմ շատ սիրելի դասարանցի ու մոտիկ ընկերը՝ Արթուրը, ինձ մի վզնոց նվիրեց, ու այնքան սիրեցի, որ միանգամից նկարեցի ու իմ բլոգում տեղադրեցի: 

10806978_577150682431655_1286716823_n

Իմ ամենասիրած շարադրություն որ գրել եմ եղել է դերասանության մասին, թե ինչպես եմ եկել, հասել մեր կրթահամալիր ու որոշում կայացրել՝ դերասանուհի՞, թե՞ նկարչուհի: Կարդացեք այստեղ:

10294297_553182131449355_5952524383032046963_n

Դեկտեմբերի 3-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի թատրոնի խմբի մի քանի սովորողներով մասնակցեցինք «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի կազմակերպած «Օգնենք հաշմանդամ երեխաներին» բարեգործական համերգին, արդեն 3-րդ անգամն էր, ինչ այն կազմակերպվում է, իսկ մենք մասնակցում ենք արդեն 2-րդ անգամ:Երբ արդեն սկսվեց մեր էտյուդը դահլիճից մեծ ոգևորություն ստացանք, քանի որ փոքրիկները շատ ուրախացան մեզ տեսնելիս:Լավ և հաճելի մեկնաբանությունները լսում էինք արդեն բեմի վրայից:Ստացանք շնորհակալագիր մասնակցության համար և մեծ բավականություն ստացած վերադարձանք:

Ընկեր Իրինան մեզ հարց էր տվել. «Ի՞նչ կանեիք, եթե ունենայիք կախարդական փայտիկ»: Իհարկե, ես անվերջ կկարողանայի ասել՝ ինչ կանեի այդ փայտիկով, այդ իսկ պատճառող ես պատասխանեցի նմանատիպ հարցի. «Ի՞նչ կախարդական ուժեր կուզեի ունենալ»: Այստեղ կարդացեք իմ շարադրությունը:

 Նաև գրել եմ իմ ամենասիրած դերասանի մասին:

  Ինձ թվում է՝ բոլորին պարզ է, որ կինոի սիրահար եմ: Այստեղ կարող եք տեսնել իմ կինոի ցուցակը, որ կյանքում գոնե մի անգամ յուրաքանչյուր մարդ պետք է նայի:

Ընկեր Սոֆյայի նյութը Մխիթարյան Միաբանության մասին թարգմանեցի անգլերեն, ու պատրաստվում ենք ձայնագրել, որպեսզի ես, Էլիզան ու Արթուրը ներկայացնենք դա թարգմանչական ստուգատեսին:

Մտածում եմ՝ արդյո՞ք այս տարվա արած աշխատանքներս բավականին էին, թե՞ պասիվ էի…

Պատասխանս ինձ թվում է պարզ է արդեն:  :)

he

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s