Դերասանուհի՞… թե՞

Ճիշտն ասած, ես դեռ չգիտեմ, որ ուղղությունով շարունակեմ ուսումս: Մտածում էի՝ ինքնըստինքյան կիմանամ, ժամանակի ընթացքում, սակայն պարզվում է, որ սխալ էի մտածում:

Միշտ էլ սիրել են արվեստը: Փոքր ժամանակ դիզայնով շատ էի զբաղվում: Տիկնիկներիս շորեր էի կարում, տունիկ էի պատրաստում, զարդարում: Բայց ժամանակի ընթացքում միտքս փոխեցի: Այնքան փոխեցի, որր եկա հասա երաժշտությանը: Սիրահարվեցի ջութակին: Ամեն օր խնդրում էի հայրիկիս, որ ինձ համար ջութակ գնի՝ սովորեմ նվագել: Քանի որ ես շատ բախտավոր եմ՝ հայրիկս չէր սիրում ջութակը ու չէր գնում: Վերջում գլուխն այնքան  «արդուկեցի», որ պապան ասաց.  «Քեզ ջութակի դասերի կտանեմ միայն այն դեպքում, եթե դու գոնե մի տարի դաշնամուր նվագել սովերես»: Միամիտ ոչխարի նման հավատացի ու գնացի սովորեցի դաշնամուր նվագել: Երկու տարի հետո նոր հասկացա հայրիկի նպատակը: Նա ինձ չէր առնելու ջութակ, պարզապես ուզում էր դաշնամուր նվագեի, քանի որ դա իր սիրած երաժշտական գործիքն է: Կատաղեցի ու դադարեցի սովերել նվագել:

1514561_254119268077012_1625481735_n

(Եթե ուշադիր նայեք կտեսնեք, որ զորով ձեռքս մի հատ երաժշտական գործիք են դրել ստիպել են նվագել)

1450232_252096038279335_861771317_n

(Աջ կողմում կանգնած դաշնամուր նվագելուց հետո արցունքներս եմ սրբում ու հիշում եմ ջութակ նվագելու երազներս, շատ հուզիչ էր)

Մինչև գեղարվեստի ավագ դպրոց գալը պետք է որոշում կայացնեի՝ նկարչությու՞ն, թե՞ դերասանություն, թե՞ կինո-ֆոտո: Ընտրեցի դերասանությունը, քանի որ միշտ կինոների սիրահար եմ եղել, բայց չէի կարծում, որ ես կկարողանամ զբաղվել դրանով: Համ էլ ուզեցի նոր բան սովորել, տեսնել՝ էլ ինչ եմ կարող անել: Ու այպիսով երեք տարի է՝ արդեն դերասանություն եմ սովորում: Ինձ դուր է գալիս այս մասնագիտությունը, մանավանդ, որ մի պահ ինքս ինձ մի կողմ եմ թողնում ու դառնում եմ մի ուրիշ կերպար: Լավ է ստացվում ինձ մոտ, մտածում եմ՝ նրանից է, որ փոքր ժամանակ լավ սուտասան եմ եղել: Բայց չգիտեմ կշարունակեմ արդյոք այս ուղղությամբ: Ինձ թվում է՝ միտքս էլի եմ փոխելու: Բայց դեռևս ամեն ինչ լավ է ու հարմար:

10294297_553182131449355_5952524383032046963_n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s