«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 12-րդ դասարանցիների գիտելիքների ստուգումը մաթեմատիկայից

Տրված են 18 և 27 թվերը
1) Գտնել այդ թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը:
1)9          2) -1/9       3) -9      4) 1/-9

2) Գտեք այդ թվերի գումարը 4-ի բաժանելիս ստացված մնացորդը:

   1) 3      2)  5        3) -1       4) 1

3) Գտեք այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

   1) 3      2) 54     3) 9    4) 1

4) Գտեք այդ թվերի ամենփոքր ընդհանուր բազմապատիկը:
1) 54       2) 108       3) 9      4) 486

5) Քանի՞ անգամ է 6-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 6-ից:

  1) 1          2) 5/6            3) 2      4) 11/6

6) Քանի՞ պարզ թիվ կա [17; 37) միջակայքում:
1) 7         2) 4              3) 5           4) 6

7) Գտեք 8-ի բազմապատիկ ամենամեծ երկնիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:
1) 80           2) 78            3) 98            4) 88

8) Գտեք 210 և 462 թվերի պարզ բաժանարարների քանակը:
1) 4             2) 3               3) 2              4) 1

9) Գտեք 70-ից մեծ ամենափոքր բնական թիվը, որը 8-ի բաժանելիս ստացվում է 1 մնացորդ:
1) 81           2) 71            3) 73              4) 72

10) Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 4-ով, իսկ հանելին՝ 1-ով:
1)կմեծանա 3-ով
2)կփոքրանա 3-ով
3)կփոքրանա 5-ով
4)կմեծանա 5-ով

11) Գտեք 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
 1) 14          2) 12           3) 64              4) 8

12) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը՝ 7, իսկ մնացորդը՝ 4:
1) 77            2) 81             3) 80              4) 90

13) Նշված թվերից ո՞րն է բաժանվում 6-ի:
1) 28784                  2) 19679               3) 25018               4) 40452

14) Նշված թվերից ընտրել այն, որն ավելի շատ բաժանարար ունի:
1) 30                 2) 24               3) 20               4) 64

15) Նշվածներից ո՞ր թիվը 25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝ 15:
1) 150               2) 200               3) 215                4) 300

16) Ո՞ր թիվն է 39, 130, 143 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
1) 39             2) 13                3) 3                4)1

17) Ի՞նչ թվանշանով է վերջանում (615-512) թիվը:
1) 6               2) 4                3)1                 4) 5

18) Ո՞ր թվանշանը պետք է աջից և ձախից կցագրենք 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի:
1) 5            2) 6               3) 7                4)8

19) Նշվածներից ո՞րն է փոխադարձաբար պարզ թվերի զույգ:
1)156 և 420                 2)102 և 133                    3)17 և 153                    4)24 և 235:

Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:

20) Ցանկացած երկու դրական թվերի գումարի հակադարձը հավասար է այդ թվերի հակադարձների գումարին: Սխալ է

21) Ցանկացած անկանոն կոտորակի հակադարձը կանոնավոր կոտորակ է: Ճիշտ է

22) Ցանկացած երկու թվերի գումարի հակադիրը հավասար է այդ թվերի հակադիրների գումարին: Սխալ է

23) Ցանկացած երկու պարզ թվերի գումարը բաղադրյալ թիվ է: Ճիշտ է

24) Եթե բնական թիվը բաժանվում է և´ 3-ի, և´ 8-ի, ապա այն կբաժանվի նաև 24-ի: Ճիշտ է

25) Եթե կոտորակի համարիչը և հայտարարը մեծացնենք 1-ով, ապա կոտորակը կմեծանա: Սխալ է

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s