Գործնական աշխատանք

Որ բառում վերջին վանկը շեշտված չէ

1) լուսնկա             2) կարգադրել       3) գիշանգղ         4) երջանկություն

Որ նախադասության մեջ կա բառագործածության սխալ

1) Թռչունների երամը՝ ուրախ ծլվլոցով ճախրում էր երկնակամարում:

2) Եկող տարվա մեր անելիքները եկեք միասնաբար ծրագրենք:

3) Այդ նիստում քննարկվելու էին օրակարգի վերջին երկու հարցերը:

4) Տեսնելով ընկերների մռայլ կերպարները՝  Սուրենն ամբողջ մարմնով սարսռաց:

Կերպար բառը պետք է լինի կերպարանք

Որը փոխաբերական իմաստով գրված չի

1) Հոգին արթնացավ  հարավի բույրից, Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա

2) Ով է բնակվում մեր հին հարկի տակ, Ով է խնկահոտ մեր դուռը բացում

3) Օրոր էր ասում աշունն անտառին, Բայց դեռ անտառի քունը չէր տանում

4) Միամիտ չեմ՝ հավատամ քեզ, Տարապանքս փորձ ունի

Աչքին երևալ դարձվածքի որ իմաստն է սխալ

1) նկատվել           2) ուշադրություն գրավել          3) թվալ             4) շատ սիրելի դառնալ

Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ

1) հրապուրել, փափագել, թովել, դյութել

2) առույգ, աշխույժ, մոլեգին, եռանդուն

3) հողմ, մրրիկ, փոթորիկ, քամի

4) գիտակ, իրազեկ, բանիմաց, իմաստակ

Որ շարքի բոլոր բառազույգերն են հականիշներ

1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ

2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ

3) պատվարժան-անարգ, նոր-վերջին

4) կանուխ-վաղ, խորդուբորդ-ողորկ

Որ շարքի բառերն են կազմությամբ պարզ

1) ոհմակ, քարայր         2) սնոտի, ցնորք             3) մարգարե, նռնակ         4) ադամանդ, կարպետ

Որ բաում չկա -ակի վերջածանցը

1) թեթևակիորեն         2) բազմակիություն             3) յոթնակի            4) կիրակի

Որ բառը հապավում չի

1) ուսմասվար                2) աշխղեկ              3) ժողգործիքներ             4) ջրհոր

Որ շարքի բոլոր բառերն են գոյական

1) վերամբարձ, ողբերգակ, ճարմանդ

2) վարգ, հանգրվան, դռնեդուռ

3) հանդիպում, ցայգերգ, ուղերձ

4) քղանցք, օթևան, շքեղազարդ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s