Արագ սնունդ

Արագության այս դարում իր անփոխարինելի տեղն ունի արագ սնունդը։

fat-logos@wdd2x

Արագ սննդի արտադրությունը սկսվել է ԱՄՆ-ում 1920-ական թվականներին։ Դեռևս այդ թվականներին առաջին արագ սննդի ընկերության՝ White castle-ի հնարամիտ ղեկավարին հայտնի էր նրա վնասակարության մասին, և միայն նրա խորամանկ քայլը մոռացնել տվեց արագ սննդի վտանգի հետ կապված կասկածները։

Image

Image

Ավելի ուշ հայտվնեցին մի շարք նմանատիպ ընկերություններ, որոնցից ամենակայունը եղավ McDonald’s-ը։ Միայն McDonald’s-ի ռեստորանների թվի աճով կարելի է պատկերացում կազմել fast food-ի տարածվածության և սպառման ծավալների մասին։ Եթե 1956թ.-ին այն ուներ 14 ռեստորան, 1975-ին` 3076, ապա այսօր այն ունի ավելի քան 30 հազար ռեստորան աշխարհի 119 երկրներում։

Image

Image

Հասարակությունը, չտեղավորվելով ժամանակի մեջ, նախընտրում է օգտվել արագ սննդից, ինչը նաև մատչելի է, բայց այս «արժանիքների» կողքին արագ սնունդը առանձնանում է նաև իր վնասակար ազդեցութուններով, ինչպիսիք են` ճարպակալումը, շաքարային դիաբետը, սիրտանոթային և այլ հիվանդությունները, ընդհուպ մինչև քաղցկեղը։ Ամենապարզ տրամաբանություն ունեցող մարդուն էլ հասկանալի է, որ տասնյակ անգամ օգտագործվող բուսական յուղը, յուղային գոլորշիներով հագեցած խոհանոցը, ոչ հիգիենիկ սպասքը չի կարող ապահովել արագ և մաքուր սնունդ։

Image

Image

Աշխարհն ամեն օր ահազանգում է fast food-ի վնասակարության մասին, այն մասին, որ ԱՄՆ-ի ներկայիս բնակչության 61%-ը և առհասարակ աշխարհի ամեն 6-րդ բնակիչը տառապում է ճարպակալմամբ։

Image

Image

Image

Մարդու օրգանիզմի վրա այսօրինակ կերակուրների ազդեցությունն ուսումնասիրող գիտնականների կարծիքով` դրանցում պարունակվող չափազանց մեծ քանակությամբ ճարպերի և շաքարի պատճառով առաջանում է քիմիական կախվածություն, որըմոտ է թմրանյութերի կամ ծխախոտի նկատմամբ ունեցած թուլությանը: Այսինքն` հաճախակի այցելությունները սննդի արագ սպասարկման կետեր հանգեցնում են հիվանդագին կախվածության: Բացի այդ, մարդու ուղեղումտեղի են ունենում քիմիական գործընթացների փոփոխություններ, ինչպես հաճախ լինում է որոշ թմրանյութերի ազդեցությամբ: Այս փաստի օգտին է վկայում նաև այն, որ «արագ» սննդի սիրահարները չեն կարողանում վերադառնալ նորմալ սննդին կամ խիստ սննդակարգ պահպանել:

Image  Image

Image

Image     Image

Image                   Image

«Արագ» սնունդը բացասական ազդեցություն է ունենում նաև մաշկի և մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմում առկա սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի միջև հավասարակշռությունը:

Image

Առհասարակ խղճացեք ինքներդ ձեզ չօգտվելով անհայտ ծագումով կրպակային սննդից, նախապատվությունը տալով գոնե մասնագիտացված կետերին հատկապես, որ նրանցից որոշները նախատեսում են միջոցառումներ, որտեղ հաճախորդները ներկա կլինեն սննդի պատրաստման գորցընթացին։

Image         Image

Image

One thought on “Արագ սնունդ

  1. Pingback: Ես կարողանում եմ | Annie Akkam

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s