Դիջիպատում

Ես տրամադրված էի, որ սեպտեմբերը լինելու է տխուր, քանի որ ամառն ավարտվել էր: Չեմ ասի՝ սխալվել էի, այլ կասեմ՝ այնքան էլ վատ չէր, ինչքան սպասում էի:

Նախ սկսեմ իմ ամենասիրած նախագծից պատմել՝ «Աշուն» նախագիծը: Ամենահաճելին ինձ համար հենց դա էր՝ բողոքել չսիրած եղանակի մասին: Օ՜հ, ինչ ուրախություն էր պատմել այդ զգացմունքները բոլորին: Առանձնապես նախագծի ընթացքը այնքան էլ յուրահատուկ կամ հոգնեցուցիչ չէր, այլ շատ պարզ ու սովորական: Սա է՝

http://highsc.mskh.am/node/1210

Մի ուրիշ լավ բան՝ իմացել էի ակումբային գործունեության մասին: Ընտրեցի երաժշտական ակումբը, որի ղեկավարն է մեր շատ սիրելի Կարեն Խաչատրյանը: Երաժշտական ակումբում հիմնականում նվագում եմ դաշնամուրն ու շատախոսում եմ: Ինձ թվում է ընկեր Կարենին զվարճալի է, երբ անընդհատ խոսում եմ: Սա մեր աշխատանքներից մեկն է, կոչվում է «Միստերիա»՝ կապված Կոմիտասի հետ՝

http://tv.mskh.am/?p=300/

Նաև՝ մեկնել էինք Իջևան՝ 5 օրով: Մասնակցում էինք Իջևանի Արվեստի փառատոնին: Այնտեղ նաեւ նշեցինք իմ շատ լավ, մտերիմ ընկերոջ Շահվերդյան Արթուրի ծնունդը. անսպասելի էր իր համար, բայց շատ ուրախ: Փառատոնի մասին մի քիչ գրել էի անգլերենով, հետն էլ՝ ֆոտոշարք

http://highsc.mskh.am/node/1158

Թատրոնի խմբի հետ բավականին ծավալուն աշխատանք ենք արել, սկսած՝ Վիլյամ Սարոյանի գրքի շնորհանդեսից: Մի շաբաթում սովորեցինք երեք պիես՝ «Վարսահարդարում», «Ընթերցողն ու գրողը» և «Փող սարքելը»: Մանրամասն կարդացեք իմ բլոգում կամ Գեղարվեստի ավագ դպրոցի կայքում՝

http://highsc.mskh.am/node/1221

http://highsc.mskh.am/node/1224

http://highsc.mskh.am/node/1232

Իսկ Սեբաստացու օրերին ներկայացրեցինք Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» մուլտիմեդիա և մնջախաղային ներկայացումն ու Վիլյամ Սարոյանի «Վարսահարդարում»-ը:

https://annieakkam.wordpress.com/2013/09/06/%D5%BB%D5%A5%D5%B5%D5%B4%D5%BD-%D5%BD%D5%B8%D5%B6%D5%A4%D5%A8%D6%80%D5%BD/

http://highsc.mskh.am/node/1299

Ներկայացումներն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

http://highsc.mskh.am/node/1331

Մանր-մունր աշխատանքներ էլ ենք արել թատրոնի խմբի հետ, օր.՝ էտյուդներ,որոնք ներկայացրել ենք մեդիաուրբաթին, փոքր դահլիճի բացմանը, (նաեւ երաժշտական լաբորատորիայի հետ), ճամբարային օրերին «Ծննդյան գիշերվա հրաշքը» եւ այլն:

http://www.youtube.com/watch?v=6p9hQ2cSUUo&noredirect=1#t=399

http://highsc.mskh.am/node/1511

Բազմաթիվ շարադրություններ եմ գրել ու թարգմանություններ կատարել հայերենից անգլերեն կամ անգլերենից հայերեն, բայց հիմնականում արձակ շարադրել եմ մտքերս: Անգլերենով ավելի դյուրին եմ կարողանում արտահայտվել: «Աշուն» նախագիծը սկզբում անգլերեն էի գրել, որպեսզի ավելի հեշտ լինի արտահայտվելը: Շարադրություններ և թարգմանություններ՝

http://highsc.mskh.am/node/1164

https://annieakkam.wordpress.com/2013/10/17/how-not-to-fall-sick-during-the-autumn-holiday/

https://annieakkam.wordpress.com/2013/10/19/pink-floyd/

https://annieakkam.wordpress.com/2013/11/03/stereotyping-people/

https://annieakkam.wordpress.com/2013/12/06/why-i-hate-new-year-but-love-christmas/

https://annieakkam.wordpress.com/2013/10/04/autumn/

https://annieakkam.wordpress.com/2013/10/04/what-is-music/

https://annieakkam.wordpress.com/2013/10/10/the-wait/

https://annieakkam.wordpress.com/2013/10/03/letters-of-komitas/

https://annieakkam.wordpress.com/2013/09/17/the-way-i-watch-movies/

https://annieakkam.wordpress.com/2013/10/02/ijevan/

https://annieakkam.wordpress.com/2013/09/03/michael-e-debakey-an-american-cardiac-surgeon/

https://annieakkam.wordpress.com/2013/09/03/over-the-wall-review/

Մնացածը, ինչ ուզում եմ ասել, արդեն ասել եմ ուսումնական տարվա սկզբում տիկին Սոֆիայի օգնությամբ, երբ մեզ առաջադրանք տվեց՝ «Ինչպես եմ հասկանում նախագծային ուսուցումը»:

http://highsc.mskh.am/node/1060

Մոտավորապեն բոլոր առաջարկություններս կատարվել են:

Ավելացնեմ, վարել եմ շքերթը, մեդիաուրբաթը, մի անգամ էլ առավոտյան պարապմունքը, բայց նաև օգնել եմ ուրիշներին վարել:

2013-2014 առաջին կիսամյակի հաշվետվություն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s