Թատրոնի խմբի աշխատանքը աշնանային արձակուրդին

Մեկ շաբաթ արձակուրդ. վերջապես կարող ենք հանգստանալ ու կտրվել դպրոցական աշխատանքից:

Օ՜հ, այդ միտքը ո՞րտեղից ծագեց: Մի խումբ գեղարվեստի աշակերտներ ուղղևորվել են դեպի Վրաստան, մի ուրիշ խումբ՝ Իջևան, իսկ թատրոնի խումբը մնացել է Երևանում՝ ներկայացումների պատրաստվելու: Մինչ մյուսներն զբաղվում են նկարչությամբ, մենք ամեն օր գալիս ենք Գեղարվեստի դպրոց փորձի համար: Ներկայացնելու ենք երեք փոքրիկ պիեսներ: Բավականին հետաքրքիր ստեղծագործություններ են, ու, ես, լինելով Վիլիամ Սարոյանի երկրպագուներից մեկը, շատ ոգևորված և հուզված եմ, որ դեր ունեմ այս ներկայացման մեջ:

Առաջին ստեղծագործությունը, որը խաղալու ենք կոչվում է «Վարսահարդարում»: Այստեղ ես լինելու եմ, ինչպես ասում է վերնագիրը, վարսահարդարը, իսկ իմ դասարանցի Հայկը լինելու է տասնմեկ տարեկան տղա, ով, համեմատած իր հասակակիցների, բավականին հասուն է:

Image

«Բոլորն էլ մտածել գիտեն, միայն թե մարդկանց մեծ մասը մտածում է, որ փորձանքի մեջ կընկնի, եթե ասի այն, ինչ մտածում է: Ամեն ինչ գիտեն, բայց չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել, եթե ասեն այն, ինչ մտածում են», ասում է մեր փոքրիկ, խելացի հերոսը: Այս պիեսը թեթև է ու խորը միևնույն ժամանակ: Նայելուց կմտածեք, որ հաճելի է, հումորով է, բայց չէ որ հումորի մեջ էլ կա կիսով չափ սրամտություն ու խելացի մտքեր ,և անգամ խելացի հումորը կարող է մերկացնող ճշմարտություն թաքցնել: Խորհելուց հետո կհասկանաք, որ ստեղծագործությունը շիտակ լինելու մասին է, ազնվության մասին է: Տասնմեկ տարեկան երեխաները բոլորովին ուրիշ կերպ են մտածում, բայց, ինչպես միշտ, լինում են բացառություններ, առանձին դեպքեր դեպքեր…

Մյուս ստեղծագործությունը կոչվում է «Փող սարքելը»: Այս ստեղծագործությոան ասելիքը այն մասին է,թե ինչպես պետք է ծախսել փողը: Ուսուցչուհին իր աշակերտներին փորձելու համար վերցնում է իրեն հետ բերած հինգ դոլարանոցը ու հարցեր է ուղղում սովորողներին: Ընթացքում կերպարների բնավորություններն ավելի հստակ են լինում, ու մենք կարողանում ենք ընկալել ստեղծագործության իմաստը, աշակերտների վերաբերմունքը փողին: Ուսուցչուհու կերպարն այս պիեսում փայլում է, նա է աշակերտներին ուսուցանում, փորձում է հասկանալ նրանց մտածելակերպը և իմանալ նրանց գերակայությունները:

Երրորդ ու վերջին ստեղծագործությունը, որը բեմադրելու ենք կոչվում է «Ընթերցողն ու գրողը»: Սա մի քիչ ավելի բարդ է հասկանալ: Ես, ինքս, երկու անգամ կարդացի, որպեսզի ընկալեմ գործողությունները: Այս պիեսը շատ ավելի խորն է ու փիլիսոփայական: Զննում և քննում է մարդու մտածողությունը: Ուշադիր պետք է լինեք նայելուց, բոլոր մանրուքները նկատել, յուրաքանչյուր շարժում հաշվի առնել ու կշռադատել: Չեմ ուզում շատ պատմել, որպեսզի վերջը չիմանաք: Ավելի հետաքրքիր ու հաճելի կլինի նայելուց գլխի ընկնեք ու այդ ժամանակ ավելի չսպասված կլինի: Համենայն դեպս կարծում եմ, որ կհասկանաք:

Պատկերացնում եք, մենք այս պիեսները մեկ շաբաթում հասցրել ենք սովորել ու բեմադրել: Ես մտածում էի՝ անկարելի է կարճ ժամանակում մի քանի հատ պիես սովորել, բայց սխալ էի: Մենք համարյա տիրապետում ենք տեքստին, որոշել ենք տեսարաններն ու մեր արտաքինը,իսկ ամենակարևորը ճանաչել ենք և արդեն կապվել ու սիրել ենք մեր կերպարներին:Կառուցել ենք նրանց ներքին կյանքը,արտահայտչամիջոցները: մնում է Հույսով եմ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է…

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s