Ինչպես եմ հասկանում նախագծերով ուսուցումը

Նախագծային ուսուցումը ինձ շատ է դուր գալիս, քանի որ դասընթացը դառնում է ավելի հետաքրքիր, հաճելի ու բոլորին ցանկալի: Մենք այսպիսի նախագծեր բավականին արել ենք, ու արդյունքը՝ հիանալի: Բայց ի՞նչ է դա: Օրինակ՝ անցյալ տարի մենք Սասնա Ծռեր էպոսը չորուցամաք չենք կարդացել, այլ՝ աշակերտները մեծ սիրով նկարել էին տեսարանները, ձայնագրել էին ու ներկայացրել էին դպրոցին: Եթե նույն էպոսը սովորական դասի նման անեինք, ես չէի կարողանա սովորել այնքան լավ, ինչպես նախագծի ժամանակ:
Այս տարի հույսով եմ, որ ավելի կլինեն այսպիսի նախագծերը: Կառաջարկեի գրականության դասին մանրամասն սովորել ինչ-որ գրողի մասին, օրինակ՝ Վիլլյամ Սարոյանը, ու կապել դերասանության հետ ու բեմադրել, պահի տակ էլ իմպրովիզ անել: Սա ոչ միայն կօգնի մեզ գրականության մեջ, այլ նաև՝ դերասանների համար փորձություն կլինի:
Ա՛յ օրինակ՝ վերցնենք հայոց պատմությունը: Ինձ ոչ մի կերպ չի հետաքրքրում այդ դասը, բայց, եթե թեմաներից մեկը վերածենք մնջախաղի, ինձ թվում է բոլորս կուզենանք տեսնել: Նաև կհետաքրքրի նկարիչներին ու լուսանկարիչներին, ու կներկայացնենք բազմաթիվ վայրերում:
Եթե այսպիսի նախագծեր բոլոր դպրոցներում լինեն, աշակերտներից ոչ թե կպահանջեն դաս անեն, այլ՝ ինքնակամ կսովորեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s