Աշուն

(Խնդրում եմ մինչև կարդալը բացել http://www.rainymood.com/ էֆեկտի համար)

Ահա եկան անձրևոտ օրերը.
տերևների հետ խաղա՜լ, սվիտերնե՜ր, հովանոցնե՜ր, մի նարնջագույն աշխարհ:

Ո՛չ:
Ես ատում եմ:

Աշունը կարող է երևալ շատ գեղեցիկ, բայց ես իրոք չեմ սիրում: Դուք երևի ինձ լավ չեք հասկանա, բայց գանգուր մազեր ունենալը այնքան էլ զվարճալի չէ, ինչքան ձեզ է թվում: Պատկերացրեք, դուք ամբողջ գիշեր արդուկով հարթել եք ձեր մազերը հաջորդ օրվա համար ու ձեզ ի՞նչ է սպասում հաջորդ օրը: Իհարկե, անձրև… նույնիսկ, եթե անձրև չգա, խոնավությունը միշտ կլինի իմ կողքին, որպեսզի անձրևի գործն անի…

Անձրևից բացի, երբեք չեմ կարողանում կողմնորոշվել՝ ինչ հագնեմ: Առավոտյան ձմեռվա սառած օրվա նման ցուրտ է, իսկ կեսօրին…. այրվելու աստիճան շոգ: Կարծես եղանակը երկբևեռ է: Եվ վստահ եմ, որ ինձ կասեք՝ հետս վերցնեմ բաճկոն, բայց, հավանաբար, ես կանտեսեմ դա: Եթե խոսքը հագուստի մասին է, դժվար ուրիշի ասածները լսեմ:

Եվ հետո կա անձրևանոցի խնդիրը…
Ես բավականին դժբախտ եմ: Երբ վերցնում եմ անձրևանոցս, եղանակը լինում է հիանալի, իսկ երբ մոռանում եմ… էլ ինչ ասեմ, անձրև…

համ էլ ծնունդս նոյեմբերին է, ու երբեք ուրախ չի անցնում այդ օրը: Եվ չեմ ուզում ավելի մեծանալ:

Խնդրու՛մ եմ, ե՛տ բերեք ամառը…

Դուք տեսնում եք սա՝

Image

Իսկ ես տեսնում եմ սա՝

Image

Դուք՝

Image

Ես՝

Image

Դուք՝

Image

Ես՝

Image

One thought on “Աշուն

  1. Pingback: Աշուն | Սոֆյա Այվազյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s