Չապլին

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում։ Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը` նա սկսել է խմել` մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել։

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ։ 1912թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»։ Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը։ Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը։Image

One thought on “Չապլին

  1. Pingback: 2-րդ Կիսամյակային Հաշվետվություն | AnnieAkkemian

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s