Անի քաղաք

    Հայոց երգի մի տող զանգակատան ղողանջի նման անընդհատ ինձ հիշեցնում էր՝ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Բայց մի ուրիշ շարունակություն էլ կա՝ տեսնեմ Անին, որ չմեռնեմ:

   Մեծ հայրս՝ պապս, անեցի է: Շատ բան եմ կարդացել Անի քաղաքի մասին, բայց պապիս մորմոքը երբեք չեմ մոռանա, երբ, որպես զբոսաշրջիկ, մենք շրջում էինք Անիի ավերակներում: Պապիս պապերը շինարարներ են եղել և ապրել ու շենացրել են մայրաքաղաք Անին: Ուզում էի բռնել պապիս հայացքը, բայց այն թափառում էր,որոնում կորցրածը: Պապս անընդհատ խոսում էր Բագրատունիների, Արծրունիների մասին, և ես նրա պատմածից պատկերացնում էի այդ չքնաղ քաղաքի հզոր անցյալն ու հերոսական պայքարը բռնակալների դեմ: Մտքումս միշտ կրկնում էի. «Փառք ու պատիվ ձեզ, մեր անմահ պապեր, մեր հայրենասեր իշխաններ»: 
    Պապս պատմում էր, որ Սմբատ ու Աշոտ Բագրատունիների օրոք Անին այնքան է ծաղկել, որ մետաքսի ճանապարհ է դարձել Արևելքի և Արևմուտքի միջև:
    Սթափվում եմ մտքերիցս, երբ պապիս հետ մտնում եմ Մայր Տաճար: Զարմանք է ինձ պատում, թե ինչպես է Տաճարը 12 դար դիմացել ոսոխների ասպատակություններին, երկրաշարժերին, բայց մնացել է կանգուն: Համոզմած եմ, Աստծո զորությունը կարևոր գործոն է այս հարցում: Որքան էլ քամին, անձրևը, արևը ցանկացել են ճարտարապետության գանձերը խամրացնել, կարծես ականջիս են հասնում Տրդատ ճարտարապետի մուրճի հարվածները՝ խոյակները կերտելիս…
    Ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչու Անիում շինարարություն չեն կատարում: Պապս ասաց. «Անին սուրբ քաղաք է: Այս քաղաքում Աստծո զորությունը շատ ուժեղ է: Եթե թուրքերը կառուցեն, Աստծո զորությամբ կքանդվեն բոլոր կառույցները»:Image

One thought on “Անի քաղաք

  1. Pingback: 2-րդ Կիսամյակային Հաշվետվություն | AnnieAkkemian

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s