Երկխոսություն` ինքս ինձ հետ

Image

 

Ես կոնկրետ մի տաղանդ չունեմ, փորձում եմ հնարավորինս ընտրություններս շատացնել: Կարող եմ ասել հաստատ, որ լավ դերասան եմ, բայց դրանով չի վերջանում: Ես նաև աքսեսուարներ եմ սարքում՝ վզնոց, ապարանջան, ականջօղ, և այլն: Սիրում եմ պարել, բայց միայն արաբական պարերն եմ շատ լավ պարում: Գեղեցիկ նախշեր եմ նկարում:

 

Image

 

Image

 

Իմ կարծիքով մտերին ընկերս ինձ կնկարագրեր հետևյալ կերպ` չարաճճի, ճարպիկ, կատակասեր, գիժ, համառ: Կասեն, որ ես միշտ եղել եմ իրենց կողքին ու միշտ օգնել եմ նրանց: Վերջում կհայտարարեն, որ չափից ավել շատախոս եմ, չնայած, որ ես կարծում եմ՝ քիչ եմ խոսում:

 

Կյանքումս քաղած ամենակարևոր դասն այն է, որ միշտ լինեմ ինքնավստահ ու հույսս ուրիշի վրա չդնեմ: Եթե մարդը ինքնավստահ է լինում փոքր տարիքում, ապագայում նա լիարժեք, հոգեպես պատրաստ ու կայուն մարդ կլինի: Պետք է միշտ հավատալ քո սեփական ուժերին, ու չթողել ուրիշի կարծիքը դառնա խոչընդոտ:

 

Ես հաստատ մեծ սխալ չեմ գործել, բայց շատ է պատահել, որ շատ ուղղակի խոսելու պատճառով սխալվել եմ: Ճիշտը պնդելու համար անուղղակիորեն վիրավորել եմ իմ դիմացինին և նույնիսկ դա անելուց հետո ո՛չ ներողություն եմ խնդրել, ո՛չ էլ զղջել եմ:

 

Ես հիանում եմ կիթառահար Ջիմմի Փեյջով: Ես նրան համարում եմ իմ իդեալը: Ես հիանում եմ` ինչպես նա կարողացավ հասնել լեռան գագաթին ու դառնալ աշխարհի լանագույն կիթառահարը: Իմ երազանքն է հանդիպել նրան:

 

Image

 

 

Ինձ դուր է գալիս հնարավորություններն ու փորձությունները՝ դերասանության հետ կապված:    Ընկեր Քնարիկի օգնությամբ ես կարողացա մտքերս արտահայտել՝ էտյուդներ բեմադրելով, ու դա իրոք ներշնչեց ինձ, և սկսեցի ավելի խորանալ մտորումներով ու բեմադրել ազդեցիկ ու տպավորիչ կերպարներ:

 

Ազատ ժամանակ սիրում եմ կինո նայել, հատկապես սարսափ: Սիրում եմ գրքեր կարդալ, երգեր լսեմ, բայց դա նախընտրում եմ անել, երբ տանը մենակ եմ լինում, որպեսզի տանը ազատ զգամ: 

 

Image

 

 

Հաջողության հասնելու համար պետք է փորձություն ունենալ և լինել նպադակասլաց: Չի՛ կարելի հրաժարվել ձախողության պատճառով:

 

Ես հայկական ալիքներ չեմ նայում, կարծում եմ՝ չեք իմանա այս հեռուստաշոուերը.

1. The Vampire Diaries

2. Supernatural

3. The Walking Dead

Իմ ամենասիրած գիրքը Օզի Կախարդն է: Չնայած շատ ստեղծագործություններ եմ կարդացել, շատ են սիրում Սարոյանի Ին Անունն Արամ է, բայց Օզի Կախարդը ավելի հոգեհարազատ է:

Image

 

Իմ ամենասիրած կերակուրը, ուղղակի նշեմ, որ շատ դժվար էր ընտրել, լազանյան է: Իտալական ճաշ է՝ սնկով, սպիտակ և կարմիր սոուսով: Մի խոսքով՝ այքան համեղ է, որ լացս գալիս է: 

 

Image

 

 

 

 

 

 

About these ads

One thought on “Երկխոսություն` ինքս ինձ հետ

  1. Pingback: 2-րդ Կիսամյակային Հաշվետվություն | AnnieAkkemian

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s